Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանչեսթերի ահաբեկչության հեղինակի եղբայրը հարձակում էր ծրագրել ՄԱԿ-ի վրա

Մանչեսթերի ահաբեկչության հեղինակի եղբայրը հարձակում էր ծրագրել ՄԱԿ-ի վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի կրտսեր եղբայր Հաշիմ Աբեդին եղել է այն զինյալների խմբավորման անդամը, ովքեր ծրագրել են հարձակում իրականացնել Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի՝ Մարտին Կոբլերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրները հայտնում են, որ ահաբեկչությունը կանխվել է 2017 թվականի սկզբին Կոբլերի կողմից Տրիպոլի այցելության ժամանակ:

Հաղորդվում է, որ Լիբիայի հատուկ ծառայությունները հետևել են խմբավորմանը մի քանի ամիս: Նրանք հայտնել են նաև, որ 20-ամյա Աբեդին նշանակալի դերակատարում է ունեցել այդ խմբավորման կազմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]