1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հռոմի պապը կոչ է արել աղոթել Մեծ Բրիտանիայի ու Եգիպտոսի ահաբեկչությունների զոհերի համար

Հռոմի պապը կոչ է արել աղոթել Մեծ Բրիտանիայի ու Եգիպտոսի ահաբեկչությունների 
զոհերի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել այս շաբաթ Եգիպտոսում ու Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ սատարումը հայտնել Եգիպտոսի ողջ բնակչությանը, ում դեմ երկու օր առաջ դաժան բռնություն է գործադրվել: Զոհերը, այդ թվում և երեխաներ, եղել են հավատացյալներ, ովքեր գնում էին տաճար աղոթելու, և նրանք սպանվել են այն բանից հետո, ինչ չեն ցանկացել հրաժարվել իրենց քրիստոնեական հավատքից»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում դիմելով հավատավորներին:

Այնուհետև նա կոչ է արել հավատացյալներին աղոթել «Մանչեսթերի սարսափելի ահաբեկչության զոհերի համար, որտեղ դաժանաբար կտրվեցին շատ երիտասարդների կյանքեր»:

Մայիսի 26-ին անհայտ անձինք Եգիպտոսի էլ-Մինյա շրջանում կրակել են քրիստոնյա ղպտիների ավտոբուսի վրա, որն ուղևորվում էր դեպի տեղի տաճար: Հարձակման հետևանքով զոհվել են 28-35 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել են:

Մայիսի 22-ին պայթյուն էր տեղի ունեցել «Մանչեսթեր-արենա» մարզադաշտում: Կատարվածի հետևանքով զոհվել էր 22, վիրավորվել 75 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]