Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրաքում որոտացած պայթյունի հետևանքով առնվազն չորս զոհ կա

Իրաքում որոտացած պայթյունի հետևանքով առնվազն չորս զոհ կա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի արևելյան Դիալա շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս 13-ը ստացել են վնասվածքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մահապարտը գործի է դրել պայթուցիկը Բաակուբա քաղաքի կենտրոնական հատվածում:

«Սինխուա» գործակալության տվյալներով՝ ահաբեկիչը փորձել է մտնել այն փողոց, որը տանում է դեպի կառավարական համալիր ու դատարանի դահլիճ: Ոստիկանությունը նրան կանգնեցրել է այդ փողոց տանող հսկիչ-անցագրային կետի մոտ, ինչի ժամանակ էլ մահապարտը գործի է դրել պայթուցիկը:

Տուժածների շարքում կան ոստիկաններ: Վիրավորների մեծ մասը պետաշխատողներ են, ովքեր գնալիս են եղել աշխատանքի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]