Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆիլիպիններում իսլամիստ զինյալները սպանել են 19 խաղաղ բնակչի

Ֆիլիպիններում իսլամիստ զինյալները սպանել են 19 խաղաղ բնակչի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամիստ-զինյալները Ֆիլիպինների հարավում սպանել են 19 խաղաղ բնակչի: Կառավարական զորքերի ու ահաբեկիչների միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 85-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆիլիպինների իշխանությունների տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց կողմից զինյալների սպանությունը տեղի է ունեցել Մարավի քաղաքում, որտեղ ներկա պահին շարունակվում են կառավարական ուժերի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող իսլամիստների միջև բախումները: Զոհերի շարքում են երեք կին և մեկ երեխա: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 23-ի երեկոյան Մինդանաո շրջանում հայտարարել է ռազմական դրություն: Ֆիլիպինների բանակը Մարավի քաղաքում ոչնչացրել է 13 զինյալի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]