1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Burger King-ի գովազդը վիրավորել է Բելգիայի թագավորական ընտանիքին

Burger King-ի գովազդը վիրավորել է Բելգիայի թագավորական ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի թագավորական ընտանիքը խստորեն դատապարտել է արագ սննդի ցանցի՝ Burger King-ի վերջին գովազդը, որը, ըստ ընտանիքի, վիրավորում է Ֆիլիպ թագավորի արժանապատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Burger King-ը, որը հունիսի վերջին պետք է սկսի աշխատել Բելգիայում, բելգիացիներին առաջարկել է ընտրել Ֆիլիպ թագավորի և սննդի ցանցի խորհրդանիշի՝ «բուրգերների թագավորի» միջև: Ընդ որում, եթե օգտատերը ընտրում է Բելգիայի թագավորին, համակարգը փորձում է հստակեցնել՝ արդյոք նա վստահ է իր ընտրության մեջ: «Դուք համոզվա՞ծ եք: Չէ որ նա ձեզ համար կարտոֆիլի ֆրի չի պատրաստելու»,- ասվում է հայտարարության մեջ:

«Մենք դատապարտում ենք այս արարքը: Այն կոմերցիոն նպատակ ունի, մենք դա թույլ չենք տա»,- թագավորական ընտանիքի ներկայացուցչին է ցիտում BBC-ն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]