1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարոկկոյի իշխանությունները երկրի ազգային անվտանգությանը սպառնացող 20 անձի են ձերբակալել

Մարոկկոյի իշխանությունները երկրի ազգային անվտանգությանը սպառնացող 20 
անձի են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են 20 մարդու, ովքեր մեղադրվում են հասարակական կարգի խախտման և ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հետաքննության առաջին արդյունքները ցույց են տվել, որ հանցագործությանը մասնակից անձինք արտասահման գումարային փոխանցումներից եկամուտ են ստացել ու իրականացրել են գործողություններ, որոնք սպառնացել են թագավորության ամբողջականությանը, դրա ինստիտուտներին ու պետական խորհրդանիշներին»,- ասվում է  Մորակկոյի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

Reuters գործակալության տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ալ-Խոսեյմա քաղաքում բախումների արդյունքում: Քաղաքում իրադրությունը շարունակում է  անհանգիստ մնալ դեռևս 2016 թվականի հոկտեմբերից, երբ տեղացի ձկնորսին սպանել էին աղբատար մեքենայում, որտեղից նա փորձել էր դուրս բերել ոստիկանության կողմից բռնագրավված ձուկը: Ձկնորսի մահը պատճառ էր դարձել բողոքի մեծ ալիքի՝ ընդդեմ կաշառակերության ու անարդարության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]