Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժողովրդավարություն ունենալու համար պետք է ունենալ ազատ մամուլ. հեղինակավոր The Boston Globe-ի հայազգի լրագրողը Հայաստանում է

Ժողովրդավարություն ունենալու համար պետք է ունենալ ազատ մամուլ.  հեղինակավոր 
The Boston Globe-ի հայազգի լրագրողը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստան է ժամանել ամերիկյան հեղինակավոր The Boston Globe թերթի լրագրող Սթիվեն Քյուրքչյանը: 2016 թվականին Թոմ Մքքարթիի «Spotlight» ֆիլմն արժանացավ «Օսկարի»՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում։ Այն հիմնված է իրական դեպքերի վրա եւ ներկայացնում է հենց The Boston Globe թերթի հետաքննող լրագրողներին եւ նրանց աշխատանքը՝ ուղղված կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած մանկապղծության դեպքերը բացահայտելուն:
Հետաքննող լրագրողներից մեկը հենց

Սթիվեն Քյուրքչյանն է, ով արդեն երրորդ անգամն է այցելում Հայաստան՝ մասնակցելու Aurora Dialogues քննարկումներին եւ ներկայացնելու բացասական երեւույթների դեմ պայքարում լրատվամիջոցի դերի մասին իր փորձն ու պատկերացումները:

«Առաջին անգամ Հայաստան էի եկել 2002 թվականին, ինձ հրավիրել էին խոսելու լրագրության մասին համաժողովներից մեկի ժամանակ: Ես որեւէ պարզ պատկերացում չունեի, թե հայաստանյան լրագրությունը ինչ մակարդակ ունի:  Իմ ծանոթ մարդկանցից մեկին հարցրի այդ մասին, նա պատասխանեց՝ այստեղ մեծ խնդիր է անկախությունը, որ շատ քիչ թերթեր, հեռուստաընկերություններ կան, որոնք անկախ են քաղաքական կուսակցություններից: Դրանից 15 տարի հետո կարող եմ ասել, որ  հիմա ավելի անկախ են մեդիա կազմակերպությունները: Մենք ներկայացնում ենք հանրությանը, աղքատներին, մարդկանց, ովքեր հայտնվել են կարիքի մեջ  տնտեսության,  կրթության խնդիրների, մի շարք  այլ պատճառներով:  Մենք պետք է ճանապարհ գտնենք, որպեսզի երկրի ղեկավարությանը ավելի հասկանալի դարձնենք այդ մարդկանց պայմանները: Աշխարհը բաժանվում է երկու մասի՝ մարդիկ, ովքեր ունեն եւ ովքեր չունեն:  Հենց մամուլի  պատասխանատվությունն է ցույց տալ՝ ինչքան դժվար է նրանց համար, ովքեր չունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, Սթիվեն Քյուրքչյանը պատասխանեց՝ ամենակարեւոր սկզբունքը՝ մամուլի ազատությունը:

«Իմ առավելությունն այն է, որ ես այն երկրում եմ, որտեղ կա մամուլի ազատություն, եւ հենց այդ ազատությունից է բխում այն մեծ պատասխանատվությունը, արդար ու ազնիվ լինելու պատասխանատվությունը: Մի բան կարող եմ ասել.  առաջ գնացեք, մի բավարարվեք հեշտ պատասխանով, փորձեք պարզել ճշմարտությունը, չսահմանափակվել լոկ մամուլի հաղորդագրություններով:   Հենց դա է ինձ մղում առաջ: Բայց դրանից,  շատ կարեւոր է հասկանալ, որ եթե ուզում ենք ժողովրդավարություն, որտեղ  մարդկանց հավասարապես են վերաբերվում, պետք է ունենալ ազատ մամուլ»,-ընդգծեց լրագրողը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այն, ինչ անում է մամուլը, հասարակությանը հզորացնելն է, քանի որ լրագրողին առավելություն տալիս է ոչ թե նրա փաստաթուղթը, այլ մարդկանց հավատը մատուցված տեղեկատվության ճշգրտության նկատմամբ:

«Երբ հանրությունը հավատա նրան, ինչ գրում են լրատվամիջոցները,  այն, ինչը լսելու կարիք ունեն երկրի կառավարության աշխատանքների մասին,  այդ ժամանակ արդեն մամուլն ավելի ու ավելի հզոր կլինի»,-եզրափակեց նա:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]