Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շիրակի մարզի համայքները միացան համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզի համայքները   միացան համապետական շաբաթօրյակին

ԳՅՈՒՄՐԻ, 27  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չնայած անձրևային եղանակին Շիրակի մարզի համայնքները,   «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, միացան համապետական շաբաթօրյակին: Մարզային իշխանությունը՝ Շիրակի մարզպետի գլխավորությամբ, շաբաթօրյակ իրականացրեց Գյումրու մուտքի մոտ՝ մաքրելով Ազատանի կամուրջի տակ գտնվող հատվածը: Մարզպետարանին միացել էր նաև «Գյումրի բժշկական կենտրոն»-ի աշխատակազմը: Նախ բահերով ու  ձեռքով  տարածքի կենցաղային աղբը լցվեց պարկերը, ապա  տեղափոխվեց տեխնիկայի օգնությամբ:  Որոշ տարածքներ հնարավոր էր մաքրել միայն տեխնիկայի միջոցով:  Շաբաթօրյակի ժամանակ աշխատել է  92 ինքնաթափ, 20 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր:  
Գյումրու ողջ տարածքում ևս  իրականացվեց մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, աշխատանքներ իրականացրեց Օզանյան փողոցի ողջ երկայնքով: Մարզի մյուս համայքները ևս միացել էին շաբաթօրյակի:
«Այս շաբաթօրյակը բոլորիս է պետք: Վերջապես մենք էլ պետք է հասկանաք, որ պետք է մաքուր բակում, քաղաքում ու մարզում ապրենք: Մեր երեխաներն ու մեր թոռներն այդ իրավունքը ձեռք են բերել: Բայց շաբաթօրյակը միայն մաքրելը չէ, այլ մաքրածը մաքուր պահելը»,-«Արմենպրես»-ին նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի ուշ ծառ տնկեցին Գյումրու թիվ 23 դպրոցի բակում:
Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]