Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը

Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը: «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագիրը կրող  ամենամյա միջոցառումներում ներկայացվում են Հայաստանում ԵՄ կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը տարբեր ոլորտներում: «Այսօր Եվրոպայի օրերի ծրագրի ավարտն է: Մենք մեծ շրջան արեցինք, ճամփորդեցինք ամբողջ Հայաստանով` Վանաձոր, Գյումրի, Կապան, Գորիս, Եղեգնաձոր եւ վերադարձանք Երեւան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով`  Հայաստանը  ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ է: «Մենք կցանկանայինք, որպեսզի հայերը քաջատեղյակ լինեին, թե ինչ է անում Եվրամիությունն այստեղ: Եվրամիությունն ամենամեծ դոնորն է եւ զարգացման ծրագրերի ամենամեծ աջակիցը»,-հավելեց ԵՄ դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]