Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական 
ցուցահանդեսի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հրավերով ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` մայրաքաղաքում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար: Երևանի քաղաքապետը դեսպանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է Հյուսիսային պողոտայում օրվա շրջանակում բացված տեղեկատվական ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:

Պատասխանատուները նշել են, որ տաղավարներում ներկայացված են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ այդ թվում մշակույթ, կրթություն, տուրիզմ, շրջակա միջավայր և այլն: Բացի այդ, տեղեկատվական ցուցահանդեսի միջոցով այցելուները հնարավորություն են ստանում բացահայտելու Եվրոպան, Եվրոպական միությունն ու եվրոպական մշակույթի բազմազանությունը: Շնորհակալություն հայտնելով դեսպան Պյոտր Սվիտալսկիին հրավերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է տարբեր ձևաչափերով Եվրամիության հետ համագործակցությանը: Հարկ է նշել, որ այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]