Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՏՀ-ն գործարարների համար նախաձեռնել է առաջարկությունների կայք

ԵՏՀ-ն գործարարների համար նախաձեռնել է առաջարկությունների կայք

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակներում ցանկացած գործարար, ձեռնարկատեր այսուհետ կարող է իր մեկնաբանությունները, առաջարկությունները թողնել ԵՏՀ-ի կողմից ստեղծված կայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Նրա խոսքով՝ գործարարների մեկնաբանությունները կքննարկվեն պաշտոնական մակարդակում:

«Այն նպատակը խոչընդոտների վեր հանումն է և հաղթահարումը: Կարծում եմ, այն ամենն, ինչ իրականացնում են ոչ անտարբեր մարդիկ, արդեն իսկ արդյունավետ է: Այս մտահաղացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանինն է, և վստահ եմ, քանի նա աշխատում է՝ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն: Նրա ենթակայության ներքո աշխատողները ջանքեր չեն խնայի ԵԱՏՄ հարթակներում խոչընդոտների վերացման համար: Կարող եմ վստահեցնել, որ դիմումների կուտակումներ չեն լինի, այլ կլինեն կոնկրետ անձնական մոտեցումներ դրանց վերաբերյալ»,- ասաց Նիկիշինան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]