1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ

Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն 
ապահովում է քանակ և որակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների արտահանման ցուցանիշների որոշակի դանդաղեցման համեմատ Հայաստանը ցուցաբերել է հաջողված արդյունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում հայկական ապրանքների արտահանումը երրորդ երկրներ կազմել է ավելի քան 13 տոկոս, այն պարագայում, երբ մյուս երկրների ցուցանիշներում կան միանիշ աճի թվեր և անկումներ:

«Մենք պայքարում են արտահանման որակի համար: Մենք հումքային արտահանումից ուզում  ենք անցում կատարել ոչ հումքայինի և այնտեղ ցանկանում ենք տեսնել բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանում: ԵԱՏՄ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը կազմում է 12 տոկոս: Այսինք, կարող ենք ասել, որ հայկական բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումն ավելին է, քան մյուս երկրներինը: Այս ոլորտում Հայաստանը ցուցաբերում է արտահանման ներուժի ոչ միայն քանակ, այլ նաև որակ»,- ասաց Նիկիշինան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]