Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում

Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը խրախուսում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն կանխարգելիչ  մարմնի ձեւավորումը եւ կարեւորում վերջինիս անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով` ԵՄ-ն հավատում է, որ  այդպիսի մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է: «Այլ երկրների փորձառությունն ապացուցում է, որ այսպիսի մարմինը կարող է արդյունավետ գործել, եթե այն անկախ է եւ չի ղեկավարվում որեւէ մեկի կողմից»,-ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն  այս մարմնի անկախության մասին կխոսի  գործելուց հետո:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմնի ստեղծման մասին  հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]