Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա 
տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին ամիսներին Հայաստանը դեպի ԵԱՏՄ արտահանման 40 տոկոսից ավելի աճ է գրանցել, սակայն դա բավարար ցուցանիշ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Մենք նախատեսում ենք առաջիկա տարիների ընթացքում կրկնապատկել մեր արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ տարածք: 2016 թվականին 2015-ի համեմատ 65 տոկոս արտահանման աճ էր գրանցվել դեպի ԵԱՏՄ երկրներ, իսկ դեպի երրորդ երկրներ արտահանման աճը կազմել էր 13 տոկոս»,- ասաց փոխնախարարը:

Նա նաև նկատեց, որ ԵԱՏՄ շրջանակներում բիզնեսի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը ԵԱՏՄ շուկան հայ գործարարների համար հարմարավետ է համարում: Փոխնախարարը հիշեցրեց, որ 2013 թվականին գործարարների համար ԵԱՏՄ շուկան փակ էր, սակայն այս փուլում տարբերություննեն առկա են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]