Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը ԵԱՏՄ և երրորդ երկրներ շինանյութի արտահանման մեծ ներուժ ունի

Հայաստանը ԵԱՏՄ և երրորդ երկրներ շինանյութի արտահանման մեծ ներուժ ունի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծ ներուժ ունի դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրներ շինանյութի արտահանման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Մեր խնդիրն է հասկանալ, թե շինանյութի ինչ պահանջարկ կա ԵԱՏՄ շուկայում և որտեղ Հայաստանը կարող է մրցունակ լինել՝ հաշվի առնելով մեր լոգիստիկ, տրանսպորտային սահմանափակումները, որը շինանյութի պարագայում լուրջ ազգեցություն կունենա գնի վրա: Պետք է հասկանանք, թե ովքեր են այն հիմնական գնորդները, որ կարող են նպաստել մեր արտադրանքի արտահանմանը դեպի ԵԱՏՄ շուկա: Դրա միջոցով ստեղծելով լրացուցիչ շահույթներ՝ մենք կկարողնանք ավելի մեծ քայլեր իրականացնել դեպի երրորդ երկրների շուկա արտահանելու համար»,- ասաց փոխնախարարը:

Նա նաև նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներն ունեն ներուժ շինանյութը երրորդ երկրներ արտահանելու համար, այդ պատճառով համագործակցությունն անդամ երկրների հետ կարող է կարևոր լինել:

Ըստ Ազիզյանի՝ երրորդ երկրներն արտահանումն ունի հետևյալ սխեման՝ արտահանել ԵԱՏՄ շուկա, դիրքավորվել, աշխատել, շահույթ ստանալ, մրցունակ արտադրանքի թողարկման հնարավորություն ձեռք բերել, օգտագործել այդ գումարները և գնալ դեպի երրորդ երկրների շուկաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]