Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԻՆ-ի աշխատակիցները ակտիվորեն մասնակցեցին հանրապետական շաբաթօրյակին

ԱԻՆ-ի աշխատակիցները ակտիվորեն մասնակցեցին  հանրապետական շաբաթօրյակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ  իրավիճակների նախարարությունը  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին անցկացվեց հանրապետական շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարեկարգման, մաքրման և ծառատնկման աշխատանքներ իրականացվեցին ԱԻ նախարարության վարչական շենքերի հարակից տարածքում, մաքրվեցին նաև նախարարություն մտնող ճանապարհները:

 ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների աշխատակիցները ներգրավված էին Երևան քաղաքի Դավիթաշեն և Հաղթանակ կամուրջների կից լանջերի տարածքներում, Տերյան փողոցի վերջնամասում և Սարալանջի փողոցում, ինչպես նաև՝ Մուրադյան-Թադևոսյան փողոցների շրջադարձի և Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքներում իրականացվող մաքրման աշխատանքներում: Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին նաև ՀՀ Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզային ստորաբաժանումների հարակից տարածքներում: ՀՀ Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների անձնակազմերը իրականացրեցին դժվարամատչելի տարածքների մաքրման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]