Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում և Աշնակում նշվել է Ֆիդայատոնը

Երևանում և Աշնակում նշվել է Ֆիդայատոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդույթի համաձայն այսօր նշվել է Ֆիդայատոնը: Հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու սոցիալական ապահովության վարչությունների պետեր Հայկ Ասատրյանի և Ռուզաննա Զաքարյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Աշնակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել նաև Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ավանդույթի համաձայան` Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:

Մայրաքաղաքում  ևս նշվել է ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը միության վարչության անդամների հետ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Գևորգ Չավուշի արձանին դրվել է ծաղկեպսակ, և խոնարհվել են ծաղիկներ: Միջոցառումն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]