Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արժևորել հայկական գորգագործության անցած ուղին. ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը կազմակերպել էր ցուցահանդես

Արժևորել հայկական գորգագործության անցած ուղին. ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց 
ընկերակցությունը կազմակերպել էր ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային  միությունը կազմակերպել էր դասախոսություն – ցուցահանդես հայկական գորգագործության անցած ուղին ներկայացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայ երիտասարդաց ընկերակցության լրատվական ծառայությունից:

Միջոցառմանը ներկա գծագրիչ, դոկտոր Հարություն Նիկոլեանը ներկայացրել է հայկական  գորգերի  տիպերը, դրանց առանձնահատկությունները, զարդանախշերը:

«Աշխարհի հնագույն  գորգը  հայտնաբերվել է  Հարավային  Ռուսաստանում եւ  ապացուցված է, որ այն հյուսվել է  Հայաստանի  տարածքում: Ներկայումս այն դրված է ցուցադրության Սանկտ Պետերբուրգի ազգային  թանգարանում»,-ասել է Հարություն Նիկոլեանը:

Նա նշել է, որ Արթիկի  շրջանում  հայտնաբերվել է 3000 տարվա հնությամբ  հայկական գորգերի նմուշներ, իսկ Կարմիր Բլուրի  պեղումների ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 2700  տարվա հնությամբ գորգերի նմուշներ: Հարություն Նիկոլեանը նկատել է, որ պատմության մեջ  մի քանի առիթներով, Ասորեստանի, Պարսկաստանի  թագավորները   Հայաստանից  զանգվածային  բռնագաղթեր են կազմակերպել, որպեսզի  հայերն իրենց  երկրների մեջ գորգ գործեն:

Հարություն Նիկոլեանը հայտնել է,  որ այսօր  Սինգապուրում,  Հնդկաստանում,  Պարսկաստանում, Եվրոպայում եւ այլ վայրերում կարելի  է տեսնել հայկական արժեքավոր  գորգերի նմուշներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]