1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քլինթոնը գտնում է, որ Թրամփի նախագահությունը կարող է ավարտվել խայտառակությամբ և իմպիչմենտով

Քլինթոնը գտնում է, որ Թրամփի նախագահությունը կարող է ավարտվել 
խայտառակությամբ և իմպիչմենտով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ներկայությունը նախագահի պաշտոնում կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմպիչմենտով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով TASS-ը, նման կարծիք նա հայտնել է Մասաչուսեթսում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Թրամփին չանվանելով անունով՝ Քլինթոնն ընդգծել է, որ նրա նախագահությունը «կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմպիչմենտով արդարադատությանը խոչընդոտելուց հետո, երբ նա պաշտոնից հեռացրեց մարդու, ով իր նկատմամբ հետաքննություն էր վարում»:

Քլինթոնը նկատի է ունեցել Ջեյմս Կոմիին, որին նախագահ Թրամփը մայիսի 9-ին հեռացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից՝ Արդարադատության նախարարի, Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի և նրա տեղակալ Ռոդ Ռոզենստայնի խորհրդով: Թրամփն իր որոշումը բացատրել էր նրանով, որ Կոմին, ով պաշտոնում նշանակվել էր Բարաք Օբամայի կողմից 2013 թվականին, անկարող է արդյունավետ իրականացնել իր գործառույթները:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]