Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 
նիստին

ԵՐԵՎԱՆ, 26ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այսօր տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում քննարկվել են կառույցի շրջանակում տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր:

Ընդլայնված կազմով նիստի ավարտից հետո ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ մինչև 2020 թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման 2017-2020 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը , ինչպես նաև  2017-2019 թթ. ԱՊՀ երկրների տարածքում միջազգային փոխադրումների իրականացման ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության առաջնահերթ միջոցառումների ծրագիրը և այլն: Ստորագրվել են նաև միջազգային համաձայնագրեր կեղծ ապրանքների արտադրությանը և տարածմանը հակազդելու, մտավոր սեփականության պաշտպանության, գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի ոլորտում և մի շարք այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ:

Խորհրդի որոշմամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. նոյեմբերին:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ կառավարական պատվիրակությունը մասնակցել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի մասնակից պատվիրակությունների պատվին կազմակերպված  պաշտոնական ընդունելությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]