Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները հաստատել են համատեղ վարժանքների 2018 թվականի պլանը

ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները հաստատել են համատեղ վարժանքների 2018 թվականի պլանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն ընդունել Է զինված ուժերի համատեղ միջոցառումների 2018 թվականի պլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Նախարարների խորհուրդն ընդունել Է 2018 թվականին ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը, որը ներառում Է համատեղ գործունեության տարբեր ձեւեր՝ հրամանատարաշտաբային վարժանքներ, ուսումնամեթոդական հավաքներ, ռազմական-պրոֆեսիոնալ վարպետության մրցումներ, ուսումնական օլիմպիադաներ եւ այլ միջոցառումներ»,-ասված Է հաղորդագրության մեջ: 
Նաեւ նախարարների խորհուրդը հավանություն Է տվել ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության համակարգի ֆինանսավորման հարցերին եւ քննարկել Է զինված ուժերի համար ռազմական նշանակության միասնական աշխարհատեղեկատվական հայեցակարգի կատարման ընթացքը:
ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը նվիրված Էր նրա հիմնադրման 25-ամյակին, մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, Ղրղզստանի գլխավոր շտաբի պետը եւ Թուրքմենստանի ռազմական կցորդը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]