Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ նիստի ընթացքում ՀՀ Նախագահը հանդես եկավ երկարաժամկետ ռազմավարական ծրագրով. Շարմազանով

ԱԺ նիստի ընթացքում ՀՀ Նախագահը հանդես եկավ երկարաժամկետ ռազմավարական 
ծրագրով. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայեցակարգային ելույթով՝ ներկայացնելով երկարաժամկետ ռազմավարական ծրագիր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Սա շատ կարևոր է, որ նախագահը հանդես եկավ ոչ թե հնգամյա ծրագրով, ինչպես սովորաբար լինում է ընտրությունից ընտրություն, այլ ներկայացրեց շատ ավելի երկարաժամկետ ռազմավարական ծրագրով` մինչև 2040թ.»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ դա միջազգային կայացած հասարակություններում ընդունված պրակտիկա է: «Ես կարծում եմ, որ մենք կայացած պետություն ենք և պետք է կարողանանք երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր դնել: Սա շատ կարևոր է»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]