Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ն հույս ունի մինչև ԱԼԳ գագաթնաժողովը ստորագրել ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագիրը. Սվիտալսկի

 ՀՀ-ն հույս ունի մինչև ԱԼԳ գագաթնաժողովը  ստորագրել ԵՄ-ի հետ 
համագործակցության նոր համաձայնագիրը. Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության  համաձայնագրի տեխնիկական և իրավական մշակումների աշխատանքները լիարժեքորեն ընթացքի մեջ են: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Եվրոպական հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումները մանրամասն ուսումնասիրում են յուրաքանչյուր տառ և ձևակերպում, որպեսզի տեքստն ամբողջովին և կատարյալ կերպով համահունչ լինի ներկայացվող չափանիշներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սվիտալսկին:

Անդրադառնալով համաձայնագիրը ստորագրելու ժամկետների վերաբերյալ հարցին` ՀՀ-ում ԵՄ դեսպանը հիշեցրեց, որ հայկական կողմը հույս է հայտնել, որ համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ: Նրա խոսքով` սեղանին դրված թիրախային ամսաթիվը հենց դա է:

Միևնույն  ժամանակ, Պյոտր Սվիտալսկին հայտնեց, որ ՀՀ-ն և ԵՄ-ն  ավարտին են հասցրել բանակցությունները գործընկերության գերակայություններ կոչված քաղաքականապես պարտադիր փաստաթղթի շուրջ, որը շատ կարևոր է կողմերի միջև հարաբերությունների հետագա ընթացքի համար: Այդ փաստաթուղթը ներկայումս խորհրդատվության կարգով շրջանառվում է ԵՄ անդամ պետություններում, քանի որ պարտադիր պայման է Միության անդամ անկախ պետություններից կանաչ լույս ստանալը: Նա հույս հայտնեց, որ մոտակա շաբաթներին հաստատումը կստացվի և ավարտին կհասցվի այդ կարևոր գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]