1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրական գործընթացներում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրական գործընթացներում առկա 
թերությունները վերացնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը դրական է գնահատել ընտրությունների ընթացքը, սակայն նշել է, որ դեռ շարունակում են թերություններ մնալ, որոնք լուծման կարիք ունեն: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերը: «Մեր ընդհանուր գնահատականի համաձայն` ընտրությունները լավ էին պատրաստված, սակայն դեռ շարունակում են մնալ թերություններ: Մենք պատրաստ ենք օժանդակել Հայաստանին այդ թերությունները վերացնելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մքալիստերը

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների համար պետք է գերակայություն լինի ընտրությունները դիտարկած կազմակերպությունների գնահատականներն ու առաջարկները քննարկելը: «Ես ցանկացած պարագայում Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում հաշվի առնել  դիտորդների դիտողություններն ու առաջարկները»,- նշեց Մքալիստերը:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև նկատեց, որ Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորվելու է նոր կառավարություն, որից հասարակությունը մեծ սպասելիքներ ունի դատաիրավական համակարգում, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարում, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված  լուրջ բարեփոխումների առումով: Նրա խոսքով` Հայաստանում մարդիկ հատկապես ցանկանում են տեսնել առարկայական քայլեր, որոնք կնպաստեն զբաղվածության մակարդակի բարձրացմանը հատկապես երիտասարդների շրջանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]