Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԽ պատգամավորը ափսոսում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում համաձայնության չհասնելու համար

ԵԽ պատգամավորը ափսոսում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու 
հարցում համաձայնության չհասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերն ափսոսանք է հայտնում, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատը երկարաձգելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը Դեյվիդ Մքալիստերն ընդգծեց, որ ԵԱՀԿ-ում նախորդ նախագահող Գերմանիան, ինչպես նաև ներկա նախագահող Ավստրիան այդ ուղղությամբ ջանքեր են գործադրել, ինչը գովելի է, սակայն ցավալի է, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել:

«Տեղերում ԵԱՀԿ-ի ներկայությունը կարևոր գործիք է ԵԱՀԿ-ի սկզբունքները կյանքի կոչելու համար: Եվրամիությունը լիովին սատարում է այդ գրասենյակների աշխատանքին: Այս առավոտյան Երևանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մենք մեր այս տեսակետը շատ հստակ արտահայտել ենք»,- ընդգծեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]