Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԽ պատգամավորը Հայաստանի հետ համագործակցության հավակնոտ համաձայնագիր ունենալը կարևոր է համարում նաև ԵՄ-ի համար

ԵԽ պատգամավորը Հայաստանի հետ համագործակցության հավակնոտ համաձայնագիր ունենալը կարևոր է համարում նաև ԵՄ-ի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է Եվրոպական Միության հետ նոր և հավակնոտ համաձայնագիր ստորագրել: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերը՝ ամփոփելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները:

«Մենք պատիվ ունեցանք քաղաքական բոլոր հարցերը քննարկել Նախագահի հետ ավելի քան մեկ և կես ժամ: Մեր կարծիքների փոխանակումն ակնկալվածից շատ ավելի երկար տևեց: Ես շատ շնորհակալ եմ նախագահին իր թակն ժամանակը մեզ հատկացնելու համար, քանի որ մենք քաջ գիտակցում ենք, որ նա զբաղված անձնավորություն է: Նախագահ Սարգսյանը շատ հետաքրքրված էր լսել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների տեսակետները և նա մեր հարցերին տվեց շատ հետաքրքիր և մանրամասն պատասխաններ:  Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ինչ պատահել է 2013թ-ին, արդեն եղել է: Բայց հիմա Նախագահ Սարգսյանը պատրաստ է հավակնոտ համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ: Եվ սա կարևոր է մեզ համար, քանի որ մենք հաստակ նշել ենք, որ մեր Արևելյան գործընկերության ծրագիրը նրանցից չէ, որտեղ կան հաղթողներ և պարտվողներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Մքալիստերը հավելեց, որ Արևելյան գործընկերության էությունը մրցակցությունը չէ տարածաշրջանային այլ երկրների և, հատկապես, Ռուսաստանի  հետ: «Արևելյան գործընկերության անդամ յուրաքանչյուր պետություն Եվրոպական Միության  հետ հատուկ հարմարեցված հարաբերությունների կարիք ունի, որոնք կարձագանքեն ոչ միայն մեր, այլ տվյալ պետության կարիքներին»,- ընդգծեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Եզրափակելով խոսքը Դեյվիդ Մքալիստերը հույս հայտնեց, որ Հայաստանը և ԵՄ-ն կկարողանան հաջողությամբ ավարտին հասցնել գործընթացը, որն օգտակար կլինի Հայաստանի քաղաքացիների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]