Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով. Դեյվիդ Մքալիստեր

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի խաղաղ 
բանակցությունների ճանապարհով. Դեյվիդ Մքալիստեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, սակայն հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերը: «Եվրոպական բոլոր կառույցները միակարծիք են՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, սակայն այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Անհրաժեշտ է վաղաժամ քաղաքական հանգուցալուծում՝ միջազգային նորմերին համաձայն: ԵՄ-ն այս հակամարտության կարգավորման մեջ ակտիվ դերակատար չէ, սակայն մենք կողմնակից ենք լուծում գտնելուն՝ միտված բոլոր դիվանագիտական ջանքերին: Ուստի Եվրոպական Միությունը շարունակում է լիովին սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, որոնցից մեկը Եվրոպական Միության անդամ Ֆրանսիան է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մքալիստերը:  

Նա ընդգծեց, որ հակամարտող կողմերը պետք է հարգեն հրադադարը պահպանելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձնառությունը: «Մեզ մտահոգում է շարունակվող սպառազինությունների մրցավազքը, ռազմական հռետորաբանությունը և կրկնվող միջադեպերը շփման գծում, որոնք երկու կողմերից էլ կյանքեր է խլում: ԵՄ-ն կողմերին քաջալերում է սկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին համապատասխան»,- եզրափակեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]