Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Լոքյանը Գեղարքունքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետին

Դավիթ Լոքյանը Գեղարքունքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց 
նորանշանակ մարզպետին

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարը շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար եւ ցանկացավ աշխատանքային հաջողություններ, հույս հայտնելով, որ նրա ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզում կգրանցվեն նոր ձեռքբերումներ:

«Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց՝ Կարեն Բոթոյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին: Կարեն Բոթոյանը մեկ ընտրաշրջան եղել է ՀՀ Աժ պատգամավոր, իսկ ՀՀ Աժ 6-րդ գումարման ընտրություններում շահել է Գեղարքունիքի մարզի ընտրողների մեծ մասի վստահությունը: Գեղարքունիքի մարզում մենք ունենք կուտակված հսկայական հիմնախնդիրներ, որոնց լուծմանը դուք պետք է ձեռնամուխ լինեք նորանշանակ մարզպետի հետ միասին: Դա ես համարում եմ տաժանակիր աշխատանք, քանի որ ձեր մարզն ունի աղքատության ամենաբարձր նիշը եւ մի շարք առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտություն: Դրանցից ամենակարեւորը սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունն է, երկրորդը՝ համայնքներում կայուն եկամուտների աղբյուրների ստեղծումը, բավարար ու լայնածավալ ներդրումների ապահովումը, որոնք պահանջում են ամենօրյա լարված աշխատանք:

Նորանշանակ մարզպետն աշխատանքային լուրջ մտադրություններով է եկել մարզ՝ միաժամանակ լուրջ ժառանգություն ստանալով նախորդ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից, ով մարզում հասցրել է լրջագույն փոփոխությունների սկիզբը դնել:Կուզենամ, որ Գեղարքունիքում ձեւավորվի քաղաքական համերաշխություն, որպեսզի ձեր մարզը զարգացման առավելագույն հնարավորություն ունենա, քանի որ Գեղարքունիքը մեզ համար առանցքային մարզ է»,-նշեց Դավիթ Լոքյանը:

Նախարարի պաշտոնակատարը միաժամանակ կոչ արեց նորանշանակ մարզպետին ու մարզպետարանի աշխատակազմին՝ առաջին աշխատանքային լուրջ քայլը համարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կոչով հայտարարված հանրապետական շաբաթօրյակի արդյունավետ իրականացումը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Դավիթ Լոքյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում իրականացրած արդյունավետ ու ջանադիր աշխատանքի համար, միաժամանակ հույս հայտնելով, որ նա իր փորձն ու գիտելիքները այսուհետ մարզի զարգացմանը կծառայեցնի Ազգային ժողովում աշխատելու ընթացքում:

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների ղեկավարներին, մարզային ենթակայության կազմակերպություններին՝ համագործակցված եւ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ կառավարությանն ու անձամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որոնց գործուն աջակցությամբ Գեղարքունիքում իմ պաշտոնավարման տարիներին իրականացվել են սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր, բարեփոխումներ կատարվել կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: Մենք ունենք ձեւավորված թիմ, որը քաջ տիրապետում է իրավիճակին, հիմնախնդիրներին եւ պատրաստ է աշխատելու նոր մարզպետի հետ, թիկունք կանգնել նրան բոլոր ձեռնարկներում: Իսկ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի օրենսդիր մարմնում աջակցեմ մեր մարզի զարգացմանն ու հիմնախնդիրների լուծմանը»,-նշեց Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Շատ շնորհակալ եմ հանրապետության ղեկավարության կողմից ցուցաբերված վստահության համար: Համոզված եմ, որ մեր թիմի օգնությամբ հաջողությամբ կկատարենք մեր առջեւ դրված խնդիրները»,-ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am