Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ

«Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան  տպավորված է Գյումրու գեղեցկությամբ

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան  տպավորված է Գյումրու գեղեցկությամբ: Այս մասին Թոմը նշեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Կիսվելով տպավորություններով՝ «Ավրորա-2017»-ի հավակնորդը փաստեց, որ Գյումրին իր սպասածից ավելի գեղեցիկ է: «Ես լսել եմ այն ահավոր երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել այստեղ, և որ այս քաղաքը ավերակի է վերածվել, բայց եթե կան հույսի նշաններ, ապա քաղաքը կվերականգնի, իսկ ես այդ հույսի նշանները տեսա:

Շատ գեղեցիկ  ու հպարտանալու առիթ տվող քաղաք է, մարդիկ էլ ջերմ, հյուրասեր ու հյուրընկալ: Ես անչափ ուրախ եմ այս քաղաք իմ այց համար»,-նշեց Թոմ Քաթինան՝  խորհուրդ տալով հայերին պատրաստ լինել օգնության ձեռք մեկնել կարիքավորներին: «Գիտեմ՝ շատ դժվարություն է հայն ունեցել իր պատմության ընթացքում՝ պատերազմներ, ցեղասպանություն, երկրաշարժ: Անցյալում  շատ զոհեր եք ունեցել ու մարդիկ ձեզ օգնության ձեռք են մեկնել, հիմա ժամանակն է օգտվել այդ հնարավորությունից ու օգնել մյուսներին: Դուք լավ կրթություն ու քրիստոնյա հավատք ունեք. օգտվեք դրանից և օգնեք մարդկանց ամբողջ աշխարհում»,-հավելեց Թոմ Քաթինան:

 

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]