Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու

Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է հայտարարությանը, ըստ որի տասնյակ թուրք զինվորականներ Գերմանիային են դիմել իրենց ապաստան տրամադրելու խնդրանքով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Էրդողանը առիթը բաց չթողնելով` Գերմանիային մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու ավանդույթներ ունենալու մեջ:

«Փախստականներին ապաստան տալը Գերմանիայի խնդիրն է: Գերմանիան փորձել է իր երկիր ընդունել ահաբեկիչների, դա դեռ քիչ է, 10-ն էլ կավելանան: Բայց մենք կշարունակենք ձերբակալել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը՝ նախքան Բրյուսել կատարվելիք թռիչը, ուր նա մեկնում է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու:

Խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի գերմանական ռազմաբազաներում ծառայություն իրականացնող տասնյակ թուրք զինվորականներն, որոնք 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, վախենալով արժանանալ Թուրքիայում ձերբակալված հազարավոր զինվորականների բախտին ապաստան էին խնդրել Գերմանիայից:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Գերմանիային ապաստանի խնդրանքով դիմել է Թուրքիայի մոտ 6 հազար քաղաքացի, որոնք այդ երկրում մեղադրվում են գյուլենականության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]