Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է

Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջին 10 տարիներին Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է: Այս մասին ասել է ԱՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների պահպանության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը:

«Խորհրդային տարիներին ադրբեջանցիները անխնա որսացել են Արցախի անտառների վայրի այծյամներին, ինչի արդյունքում կտրուկ կրճատվել էր այդ կենդանատեսակի քանակը: Այժմ վայրի այծյամի որսի նկատմամբ շատ խիստ վերահսկողություն է իրականացվում: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Արցախի անտառներում վայրի այծյամների քանակի շոշափելի աճ կա»,- հայտնել է բնապահպանության պատասխանատուն:

Անդրադառնալով առկա որսագողության դեպքերին՝ Ա. Գաբրիելյանը, մասնավորապես, նշել է, որ չնայած այն դժվար վերահսկելի աշխատանք է, սակայն կառույցի՝ տեղամասերին քաջածանոթ տեսուչները, համագործակցելով բնակչության հետ, կարողանում են հիմնականում արգելել վայրի կենդանիների ապօրինի որսը: Այդ գործում, ըստ Գաբրիելյանի, մեծ աջակցություն են ցուցաբերում նաև անտառապահները՝ իրենց պահաբաժիններում հսկողություն կատարելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]