Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթերում ահաբեկչության ենթադրյալ հեղինակի եղբորը

 Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթերում ահաբեկչության 
ենթադրյալ հեղինակի եղբորը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ պայթյուն իրականացրած ենթադրյալ ահաբեկիչ Սալման Աբեդիի եղբորը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Associated Press գործակալությունը:

Իսմայել Աբեդիի ձերբակալության լուրը հաստատել է նրա հայրը՝ Ռամադան Աբեդին: Նա հայտարարել է, որ իր որդին՝ Սալմանը, որևէ կապ չունի իրականացված ահաբեկչության հետ և առնչություն չունի ահաբեկչական խմբավորումների հետ:

«Մենք չենք ընդունում անմեղ մարդկանց սպանությունները: Մենք այդպիսին չենք»,- ասել է Աբեդին՝ պատմելով, որ այդ օրը հեռախոսով զրուցել է որդու հետ և վստահեցրել, որ անսովոր ոչինչ չի նկատել: Նա հայտնել է, որ Սալման Աբեդին պատրաստվում էր այցելել Սաուդյան Արաբիա, այնուհետև՝ Լիբիա, որպեսզի մուսուլմանների համար սուրբ Ռամադանի ամիսն անցկացներ ընտանիքի հետ:

Մանչեսթերի ոստիկանության ղեկավար Յան Հոփկինսն ընդգծել է, որ ոստիկանությունը հետաքննում է հանցագործություն, որը իրականացրել է հանցավոր խմբավորում: Նա հայտնել է, որ այս պահին հսկողության տակ  է 4 անձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]