Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԲ ներկայացուցիչը ԵՖԲՖ գլխավոր գրասենյակը Հայաստան բերելը դրական քայլ է համարում

ԿԲ ներկայացուցիչը ԵՖԲՖ գլխավոր գրասենյակը Հայաստան բերելը դրական քայլ է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետը Հայաստանի կապիտալի զարգացման տեսանկյունից Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի  գլխամասային գրասենյակը Հայաստան բերելը շատ դրական քայլ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 24-ին լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը նշեց, որ այդ քայլը խոսում է Հայաստանում կապիտալի շուկայի հետագա զարգացման համար որոշակի դրական միջավայրի ձևավորման մասին:

«Շատ կարևոր է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ հարթակի առկայությունը Հայաստանում, որը ներդրողներին և այլ միջազգային գործընկերներին տալիս է այդ վստահությունը: Կարծում եմ, մեր միջազգային դեպոզիտարիայի և բորսայի ակտիվ գործունեությունը միջազգային ասպարեզներում վստահություն է ներշնչել գործընկերներին, որպեսզի ասոցացիան Հայաստան տեղափոխվի»,- ասաց Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]