Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի դպրոցականները հանրապետական առարկայական օլիմպիադայում շահել են առաջին կարգի 3 դիպլոմ

Գեղարքունիքի մարզի դպրոցականները հանրապետական առարկայական 
օլիմպիադայում շահել են առաջին կարգի 3 դիպլոմ

 

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադային մասնակցելու համար Գեղարքունիքի մարզից երաշխավորվել էին 87 աշակերտ, որոնցից  17-ը վերադարձել են առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով եւ գովասանագրերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, գերմաներենից  առաջին կարգի դիպլոմների են արժանացել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Պետրոս Սիրականյանը եւ Սեւանի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտուհի Սյուզաննա Սանամյանը, հայ եկեղեցու պատմություն առարկայից՝ Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նունե Պողոսյանը:
Գերմաներեն առարկայից երկրորդ կարգի դիպլոմ է շահել Ճամբարակի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Հարությունյանը: Հայ գրականություն առարկայից 2-րդ կարգի դիպլոմի է արժանացել Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի  աշակերտ Գոռ Դռնոյանը, հայ եկեղեցու պատմությունից՝ Զովաբերի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տաթեւիկ Հակոբյանը: Երրորդ կարգի դիպլոմներ են շահել՝ հայ  եկեղեցու պատմությունից՝ Սեւանի թիվ 4 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էլեն Նավասարդյանը, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Ջուլիա Հարությունյանը, աշխարհագրությունից՝ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սիս Նիկոյանը, կենսաբանությունից՝ Սեւանի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ Արման Երվանդյանը, հայ գրականությունից՝ Ակունքի միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ Արփինե Հակոբյանը: Գովասանագրերով են պարգեւատրվել՝ հայ գրականությունից՝ Տրետուքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Գալստյանը, Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Արեյանը, հայոց լեզու առարկայից՝ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի  աշակերտ Մանե Դեղոյանը, քիմիա առարկայից՝ Վարդենիսի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անի Համբարձումյանը, անգլերենից՝ Ճամբարակի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ Սիրակ Կիրակոսյանը, աշխարհագրությունից՝ Վարդենիկի կրթահամալիրի սան Աիդա Բադալյանը, հայ եկեղեցու պատմությունից՝ Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Ալլա Ասոյանը:
«Արդյունքները ոչ միայն ոգեւորող են, այլ նաեւ խոսում են օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթանակ ապահոված դպրոցների նպատակասլաց եւ արդյունավետ աշխատանքի, ուսման բարձր որակի ապահովման մասին: Կարծում ենք, որ մեր աշակերտները բարձր արդյունքներ կապահովեն նաեւ միասնական եւ ավարտական քննությունների ընթացքում»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը:
Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]