Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Համահայկական բանկը կարող է վերափոխվել Համահայկական ֆոնդի. ԿԲ ներկայացուցիչ

Համահայկական բանկը կարող է վերափոխվել Համահայկական ֆոնդի. ԿԲ 
ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում է Համահայկական բանկի զարգացման տարբերակներ, որոնցից ամենաարդիականը Համահայկական բանկի տրանսֆորմացիան է Համահայկական ֆոնդի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` այդ քայլը հնարավորություն կտա ներդրողներին շատ ավելի ճկուն և արագ ցանկացած գործարքներ իրականացնել:

«Ներկայիս ֆինանսների ոլորտում կիրառվող տարբեր տեխնոլոգիաներին մոտ ամենաարդիական տարբերակը Համահայկական բանկի տրանսֆորմացիան է Համահայկական ֆոնդի, ինչը ներդրողներին հնարավորություն կտա շատ ավելի ճկուն, արագ կերպով ցանկացած տեսակի գործարքներ իրականացնել։ Հատկապես խոսքը վերաբերում է նաև ոչ ռեզիդենտ ներդրողներին, որոնք շատ ավելի մեծ ճկունություն կունենան իրենց ներդրումային քաղաքականության, որոշումների կայացման համար»,-ասաց Գրիգորյանը: 

Նա նաև նշեց, որ Համահայկական բանկն իրականում բավական հաջող և կարևոր նախագծեր է իրականացրել, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսության համար։ Գրիգորյանի խոսքով` ֆինանսական համակարգում ցանկացած ֆինանսական կազմակերպության հետ աշխատանքներում պետք է արագություն, ճկունություն և ներդրողների համար հնարավորինս լավ պայմաններ, ինչի համար էլ հարկավոր է ավելի շատ զարգացնել Համահայկական բանկի գաղափարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]