Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանում կայացավ Adjarabet.am կայքի շնորհանդեսը

Երևանում կայացավ Adjarabet.am կայքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում կայացավ վիճակախաղերի կազմակերպման շուկայում առաջատար ընկերություններից մեկի՝ Adjarabet-ի հայաստանյան կայքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պորտալն առաջարկում է սպորտային խաղադրույքներ և մեծ հնարավորություններ ամենահետաքրքիր ու անվտանգ խաղային միջավայրում՝ սլոթեր,  live խաղեր, պոկերի և խաղերի մեծ ընտրանի։

«Խաղերի ընտրացանկը, բոլոր ակցիաներն ու բոնուսները մշակվել են հատուկ հայ օգտատերերի համար»,- ասաց Adjarabet-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վերոնիկա Աղինյանը։ 

Մարքեթինգի պատասխանատու Գեորգի Գվենեթաձեն ասաց, որ Adjarabet-ն արդեն 20 տարի գործում է շուկայում, սակայն Հայաստան նոր է մուտք գործում։ 

«Ընկերությունում աշխատում է 1000 ավելի աշխատակից ամբողջ աշխարհում։ Իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը նվերներ է տվել իր հաճախորդներին՝ ավելի քան 200 մեքենա, 6 մլն դոլար։ Մենք տարածաշրջանում միակն ենք, որն էքսկլյուզիվ պայմանագիր ունենք պոկերի WSOP մրցաշարի հետ։ Այն համաշխարհային տարածում ունեցող մրցաշար է։ Մենք որոշել ենք մուտք գործել Հայաստան, քանի որ Adjarabet.com կայքում այստեղից շատ խաղացողներ կան։ Տեսնելով, թե որ ապրանքն են ավելի նախընտրում և ավելի շատ խաղում, եկանք այն եզրակացության, որ մտնենք նաև Հայաստանի շուկա»,- նշեց Գվենեթաձեն։ 

Մասնակիցների համար անվտանգ խաղային միջավայրն ապահովվում է Adjarabet-ի անվտանգության բաժինը:  

Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Լեթլաթի և Գվենեթաձեի պնդմամբ՝ «Adjarabet» ապրանքանիշն այսօր ունի կայուն մրցակցային դիրք միջազգային շուկայում։ 

«Արագ վճարումներով, բարձրակարգ սպասարկմամբ և տարաբնույթ ակցիաներով տարբերվող «Adjarabet» ապրանքանիշն այսօր կայուն մրցակցային դիրք ունի ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային շուկայում։ Ներկա պահին Հայաստանում այն մարդիկ, ովքեր ցանկանում են օգտվել կայքից, կարող են գումար փոխանցել իրենց հաշվին և հանել իրենց շահած գումարները TellCell-ի, Easy Pay-ի, Idram-ի, Converse transfer-ի միջոցով։  Converse transfer-ը թույն է տալիս նաև կանխիկացնել Հայփոստի բաժանմունքներում։ Մենք շուկա ենք մուտք գործել տարբեր պրոմո ակցիաներով և առաջարկներով մեր հաճախորդների համար»,- նշեց Գեորգի Գվենեթաձեն։ 

Պոկերի և P2P խաղերի բաժնի ղեկավար Էլիսթըր Այվիսի խոսքով՝ առավել բազմազան են պոկերի պայմանները՝ տարբեր խաղասեղաններ, դրամական պարգևներ ու ռեկորդային մրցանակներ։ 

«Adjarabet-ը պոկերի սիրահարներին հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային մրցարշավներին՝ մրցակցային ավելի մեծ պարգևների արժանանալու համար։ Այժմ Adjarabet.am-ում օգտատերերը կարող են մասնակցել «Մեգա-Freeroll» պոկերի առցանց մրցաշարին, որն ունի 30. 000. 000 ՀՀ դրամ խոշոր մրցանակային ֆոնդ»,- ընդգծեց Այվիսը։ 

Խաղերի բաժնի ղեկավար Թոմ Հաչինսոնը հավելեց, որ սլոթի սիրահարները, խաղալով իրենց նախընտրած սլոթերը, կստանան անվճար սփիններ, իսկ 7-օրյա առանց ռիսկի խաղադրույքները կգործեն տարբեր խաղերում խաղադրույքներ կատարած բոլոր օգտատերերի համար։ 

Adjarabet.am կայքի պաշտոնական շնորհանդեսի ընթացքում Adjarabet-ի ղեկավարները ներկայացրին ընկերության գործունեության նպատակներն ու զարգացման հեռանկարները։ Նրանք ծանոթացրին կայքի գործարկման սկզբունքներին, հնարքներին և նորություններին։ 

Adjarabet-ը հայաստանյան վիճակախաղերի շուկա է մուտք գործել 2017 թվականին՝ գործարկելով Adjarabet.am պորտալը, որն արդեն հասցրել է գրավել առցանց խաղերով հետաքրքրվողների ուշադրությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]