1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մանչեսթրի ահաբեկչության բոլոր զոհերը ճանաչվել են

Մանչեսթրի ահաբեկչության բոլոր զոհերը ճանաչվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Մանչեսթրի կոմսության ոստիկանությունը հայտարարել Է, որ տվյալներ ունի մայիսի 22-ին կատարված ահաբեկչական  գործողության բոլոր զոհերի վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter-ի նրա Էջում:
«Այժմ մենք վստահությամբ կարող ենք հայտարարել, որ գիտենք բոլորի ինքնությունը, ովքեր, դժբախտաբար, զոհվել են «Մանչեսթր-Արենայում» կատարված հարձակման հետեւանքով»,- նշվում Է հայտարարության մեջ:
Իրավապահները ճշտել են, որ իրենց հաջողվել Է կապ հաստատել ահաբեկչական գործողության բոլոր զոհերի ընտանիքների հետ, եւ այժմ նրանց պրոֆեսիոնալ հոգեբանական օգնություն Է ցույց տրվում: «Զոհերի մեծ թվի պատճառով դատաբժշկական փորձագետների աշխատանքը կտեւի մոտավորապես չորս-հինգ օր: Դրանից հետո մենք կկարողանանք պաշտոնապես տվյալներ հրապարակել բոլոր զոհվածների մասին»,- նշում են ոստիկանությունում:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 22 մարդ, 64 հոգի վիրավորվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]