Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենան Գյումրիում են

«Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենան Գյումրիում են

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենան միասին այցելել են Գյումրի: Նրանք առաջին կանգառը Գյումրու Սրբոց Նահատակաց կաթողիկե եկեղեցին էր:
Եկեղեցում Մարգարիտ Բարանկիցեն հանուն բոլոր հիվանդների ապաքինման աղոթք բարձրացրեց առ Աստված, այնուհետ Աստվածամորը նվիրված երգ կատարեց:
«Որպես քրիստոնյա նախ եւ առաջ պետք է ասեմ, որ սերն է փրկելու աշխարը: Այն, որ այս քաղաքն ավերվել է երկրաշարժի ժամանակ, բայց հիմա մենք գտնվում ենք այս եկեղեցում, հենց սիրո հաղթանակն է: Ես գիտեմ, որ դուք խիզախություն եք ունեցել այդ տխուր եւ ողբերգական էջը թերթելու: Գիտեմ, որ Շառլ Անզնավուրի հայտնի երգը՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին, ծնվել է հենց այս քաղաքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մարգարիտ Բարանկիցեն: 
Մարգարիտ Բարանկիցեն, անդրադառնալով՝ մարդասիրական աշխատանքների համար  2016 թվականին իրեն շնորհված մրցանակին նշեց. «Ինչպես Մարիամը իմացավ, որ կրկնելու է իր մեջ Աստծու որդուն եւ ասաց, թող լինի Աստծո կամքն, այնպես էլ ես, որ իմացա կրելու եմ Ավրորայի մրցանակն, ասացի, որ թող լինի Տիրոջ կամքը»: 
Մարդասիրական մեծ աշխատանքի համար միջազգային մեծ ճանաչում ունեցող բժիշկ Թոմ Քաթենան, խոսելով բժշկի բարդ եւ պատասխանատու աշխատանքի մասին, շնորհակալությւոն հայտնեց Սուդանի Նուբայի լեռներում իրեն փոխարինող երեք հայ բժիշկներին:  Թոմ Քաթենան միակ բժիշկն է «Մայր Ողորմություն» հիվանդանոցում, որ սպասարկում է մոտ 750 հազար բնակչի:
«Եթե հայ բժիշկները չգային, ես չէի կարող այստեղ լինել, քանի որ այնտեղ շատ աշխատանք կա անելու: Շատ շնորհակալ եմ հայ բաժիշկներին, ովքեր եկան եւ փոխարինեցին ինձ»,-ասաց Թոմ Քաթենան: 
Թոմ Քաթենան եւ Մարգարիտ Բարանկիցեն նաեւ այցելեցին Գյումրու Թռչունյան տուն գիշերօթիկ հաստատություն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]