Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վայոց ձորում քննարկվել է մարզի խոշորացվող համայնքների խնդիրները

Վայոց ձորում քննարկվել է մարզի խոշորացվող համայնքների  խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին աշխատանքային այցով   Վայոց ձորի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրները քննարկելու նպատակով:  Մարզպետարանի  նիստերի դահլիճում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, ղեկավարները,  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և խոշորացվող համայնքների  ղեկավարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում ներկայացրել է խոշորացվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխությունները:

 Համայնքների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել փոխնախարարին և մարզպետին: Հանգամանորեն պատասխանելով   համայնքապետերի հարցերին` Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ խոշորացման արդյունքում առաջանում են ֆինանսական խնայողություններ բնակավայրերի բյուջեներում,  որոնց միավորված չափը հնարավորություն է տալիս բնակավայրերում իրականացնել ավելի մեծ սպասարկման ծառայություններ կամ կատարել ներդրումային ծրագրերի համար պահանջվող  համաֆինանսավորումները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]