Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ առաջին տիկինը Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանին խորհրդային շրջանի ցուցանմուշներ է նվիրել

ՀՀ առաջին տիկինը Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանին խորհրդային շրջանի 
ցուցանմուշներ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի թանգարանը հարստացրեց խորհրդային շրջանի ցուցանմուշներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանի «ԽՍՀՄ-ի մասին պատմում են ցուցանմուշները» ժամանակավոր ցուցադրության մաս կազմող իրերն առաջին տիկինը ձեռք է բերել Վերնիսաժից: «Այս ցուցանմուշները մի տղամարդ էր վաճառում: Ես գնեցի՝ մտածելով, որ դրանք պետք կգան, ապա հիշեցի Կարեն Դեմիրճյանի թանգարանի մասին եւ ցուցանմուշները սիրով նվիրեցի»,-մայիսի 24-ին թանգարանում շրջայցի ժամանակ մտահղացման մասին պատմեց Ռիտա Սարգսյանը:

405 ցուցանմուշների շարքում նամականիշներ են, թղթե եւ մետաղադրամներ, կլիշեներ, նկարներ եւ այլն:

Կարեն Դեմիրճյանի մտերիմներից մեկի՝ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի խոսքով` Մշակույթի բնագավառը  հոգածության կարիք ունի, եւ այդ առումով  առաջին տիկինը շատ մեծ աշխատանք է կատարում:

Կարեն Դեմիրճյան հիմնադրամի խորհրդի որոշմամբ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, առաջին տիկնոջը շնորհեց Կարեն Դեմիրճյանի անվան հուշամեդալ:

«Այս բոլոր նմուշները շատ խոսուն են եւ այնքան բան են պատմում անցյալի մասին: Ես համարում եմ սա մարդկային , քաղաքացիական մի գեղեցիկ քայլ:  Այն, թե ինչպես դուք հիշեցիք մեր մասին, տեսաք այս իրերը եւ գնեցիք, այն, թե ինչպես ուրախացած բերեցիք եւ ինչպես ուրախանում եք հիմա, շատ բանի մասին են խոսում: Այս քայլով դուք մի նոր եզրով երեւացիք: Սա մի քայլ է, որն ամրապնդում է պատմության շղթան»,-իր խոսքում ասաց Ռիմա Դեմիրճյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]