Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրապարակվել Է Մանչեսթրում ահաբեկչության ենթադրյալ կատարողի լուսանկարը

Հրապարակվել Է Մանչեսթրում ահաբեկչության ենթադրյալ կատարողի լուսանկարը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն առաջին անգամ հրապարակել Է Մանչեսթրում ահաբեկչական գործողության հավանական կատարողի՝ Սալման Ռամադան Աբեդիի լուսանկարը: 22-ամյա ենթադրյալ մահապարտ- ահաբեկիչն այս լուսանկարում մոխրագույն կիսավերարկուով Է եւ դեղին վերնաշապիկով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես մայիսի 23-ին հայտնել Է Daily Telegraph թերթը, Աբեդին ծնվել Է 1994 թվականին Մանչեսթրում եւ երրորդ երեխան Էր լիբիացի փախստականների ընտանիքում, որոնք Մեծ Բրիտանիա Էին ժամանել Մուամար Քադաֆիի ռեժիմից փրկվելու պատրվակով: Հրատարակության տեղեկատվության համաձայն, Աբեդիի ծնողներն իրենք ծնվել են Լիբիայում, եւ Մանչեսթրի հարավի Ֆալոուֆիլդի շրջան տեղափոխվելուց առաջ ապրել են Լոնդոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am