Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հավաքագրած ձայների դեպքերի ուսումնասիրություններն ավարտվել են

Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հավաքագրած ձայների դեպքերի 
ուսումնասիրություններն ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրություններն արդեն ավարտվել են և այդ հարցի վերաբերյալ տարբեր առաջարկներ են արվել ձևավորված աշխատանքային թիմի կողմից:

«Առաջարկներն ավելի հիմնարար պետք է լինեն և ուղղված ամբողջ կրթական համակարգի զարգացմանը: Դրանց մի մասի արդյունքում պետք է ունենանք դպրոցների ապաքաղաքականացում և ձևավորենք ավելի հստակ մեխանիզմներ ուսուցիչների, տնօրենների ընտրության հարցում: Կվերանայվեն դպրոցական խորհուրդների գործունեությունն ու դրանց իրական ազդեցության շրջանակը: Մենք հաճախ տեսնում ենք, որ դրանք դառնում են կոնկրետ անձերի ու շահերի կամակատարներ, այլ ոչ թե այն առաքելության պաշտպաններ, որին կոչված են»,-նշեց Մկրտչյանը:

Փոփոխությունների մի մասը կլինի կարգերի, օրենքների ձևով, իսկ որոշակի հատվածն էլ` կազմակերպչական: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն 1-2 շաբաթ անց: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը մարտի 24-ին հրապարակել է հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակն ու նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ՝ կապված ընտրությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]