Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի շինարարները իրազեկվում են աշխարհում ընթացող գործընթացներից

Հայաստանի շինարարները իրազեկվում են աշխարհում ընթացող գործընթացներից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շինարարների միությունում մայիսի 23-ին կայացավ սեմինար` նպատակ ունենալով Հայաստանի շինարարներին մշտապես տեղյակ պահել աշխարհում ընթացող շինարարական գործընթացներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շինարարների միությունից:

Սեմինարում «PERI- Russia» գլխամասային կառույցի ներկայացուցիչները իրենց հայ գործըկերներին ներկայացրին «PERI» -ի գերմանական ընկերության արտադրության կաղապարամածերը, որը լայն կիրառում ունի առաջատար երկրների շինարարության ոլորտում։ «PERI»  գերմանական ընկերությունը այսօր կաղապարամածեր խոշորագույն արտադրոցներից մեկն է, որը իր արտադրանքն է ներկայացնում նաև եվրոպական ու ռուսական շուկաներում։

«Շինարարարության որակի ապահովումը պայմանավորված է ոչ միայն բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, այլև կիրառվող բարձրակարգ կաղապարամածերով։ Այսօր արդեն   առաջատար տեխնոլոգիաները մեր ոլորտի անբաժանելի մասն են կազմում»,-ողջունելով սեմինարի ներկաներին ասաց ՀՀ շինարարների միության նախագահ, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը։

Սեմինարին ներկա էին  Շինարարների միության անդամ մի շարք առաջատար կազմակերպությունների ղեկավարներ,ներկայացուցիչներ  և միության խորհրդի անդամ «Երևան Շին», «Արփա-Սևան», «Կամուրջ Շին»  ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև շինարարներին հուզող ընդհանուր  հարցեր։ Ներկաները հարց բարձրացրեցին  «PERI»-ի ընկերության ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտության մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]