1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները

ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին 
տարեկան հաշվետվության քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ մայիսի 24-ին դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ հունիս ամսվա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների և առաջադրած հարցերի համար:

Այսքանով` ավարտվել են նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումները, ինչի կապակցությամբ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝ շահագրգիռ դիտարկումների և առաջադրած հարցերի համար:

Հանձնաժողովի օրակարգում առկա մյուս հարցը «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ.-ի  ծրագրի կատարման մասին 2016թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն է, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:

Աշխատակազմի ղեկավարի խոսքով հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:

Այս հաշվետվությունը ևս ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ առաջարկել է ընդգրկել ԱԺ հերթական լիագումար նիստի օրակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]