Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիան մեկ տարում 20 մլրդ եվրո Է ծախսել փախստականների վրա

Գերմանիան մեկ տարում 20 մլրդ եվրո Է ծախսել փախստականների վրա

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային կառավարությունը 2016 թվականին ընդհանուր առմամբ 20 մլրդ եվրո Է ծախսել փախստականների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rheinische Post թերթը:
Նշվում Է, որ 9,3 միլիարդը հատկացվել Է այն ծախսերի համար, որոնք անմիջականորեն կապված են փախստականների հետ: Դրանից 5,5 մլրդ եվրոն ծախսվել Է այն միգրանտներին աջակցելու վրա, որոնց փախստականի կարգավիճակ տրամադրելու դիմումները դեռ քննարկվում են: Եվս 2 միլիարդ եվրո ծախսել են ինտեգրացման միջոցառումների վրա, 400 միլիոնը՝ հանրակացանների կառուցման եւ սարքավորման վրա:
Եվս 11 միլիարդ եվրո Է հատկացվել, որպեսզի կանխվի մարդկանց փախուստն իրենց երկրներից:
Փախստականների գործերի համակարգողի՝ դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալտմայերի խոսքով, որը մեջբերում Է «Ինտերֆաքս»-ը, միգրանտների հոսքը Եվրոպա աստիճանաբար թուլանում Է: Մասնավորապես, կրճատվել Է ապաստան խնդրողների հոսքը Թուրքիայից եւ Հունաստանից: Չի ավելանում այն միգրանտների թիվը, որոնք Իտալիայում հայտնվում են Լիբիայից:
2015 թվականին մերձավորարեւելյան երկրներից Գերմանիա Է ժամանել շուրջ 1 մլն միգրանտ, 2016 թվականին փախստականների թիվը նվազել Է մինչեւ 280 հազար:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]