1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լևոն Մկրտչյանը պարգևատրեց դպրոցական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

Լևոն Մկրտչյանը պարգևատրեց դպրոցական առարկայական օլիմպիադաների 
հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների 2016-2017 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտները պարգևատրվեցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգը հստակ է աշխատում։ 

«Մեր երկրի ուսումնական հաստատություններում գնահատման համակարգը միայն թվանշաններով, ատեստատով, դիպլոմով չէ, այլ նաև առաջին հերթին՝ նախասիրությամբ։ Օլիմպիադաների գաղափարախոսությունը երկու կարևոր սկզբունք են իրենց մեջ ներառում՝ մասնագիտական հակումներին համարժեք դուք եք ընտրում ձեր ճանապարհը և երկրորդը՝ կարողանում եք ցույց տալ, թե դպրոցում ստացած գիտելիքը որքանով է կիրառելի։ Ձեր հաջողությունները պետք է լուրջ հիմք լինեն ձեր ապագան կերտելու համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։ 

Արցախի Հանրապետությունից երեք աշակերտ էին հաղթել այս օլիմպիադայում։ Նրանցից մեկը Ստեփանակերտ քաղաքի դպրոցներից մեկի աշակերտ Աղաբեկյան Մարիաննան է, ով առաջին տեղն է գրավել Ռուսաց լեզու առարկայից։
«Մենք շատ ենք պարապել մեր ուսուցչի հետ և այս տարի լավ արդյունքների հասանք։ Կարծում եմ, մրցակցությունը բավականին մեծ էր։ Ես շատ եմ սիրում լեզուներ՝ հատկապես ռուսերեն, իսկ գերմաներեն լեզվից զբաղեցրել եմ երրորդ տեղը»,- ասաց Մարիաննան։ 

Երևան քաղաքի թիվ 48 դպրոցի աշակերտ Դիանա Ամիրջանյանն էլ հաղթել էր՝ մասնակցելով ֆրանսերեն լեզվի օլիմպիադային։ 

«Ես յոթ տարի Կանադայում եմ ապրել և ինձ համար ֆրանսերենի օլիմպիադայում հաղթելը այդքան էլ դժվար չէր։ Շատ ինքնավստահ չէի, բայց հույս ունեի, որ կհաղթեմ»,- նշեց Դիանա Ամիրջանյանը։  
Շնորհավորելով աշակերտներին՝ Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց նաև ուսուցիչներից, ովքեր իրենց ուսերին տանում են օլիմպիական շարժումը՝ սկսած հանրապետական, մարզային օլիմպիադաներից մինչև միջազգային։
«Եթե չլինի ուսուցչական թիմի աշխատանքը՝ չենք կարող արձանագրել այն արդյունքներն ու հաջողությունները, որ ունենում ենք միջազգային օլիմպիադաներում»,- շեշտեց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը։ 
Հաղթողները Հայաստանի ամենատարբեր դպրոցների, վարժարանների աշակերտներ էին՝ Երևանի ֆիզմաթ հատուկ դպրոցից, «Քվանտ» վարժարանից, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության ուղղվածությամբ հատուկ դպրոցից և մի շարք այլ ուսումնական հաստատություններից։ 

Այս տարի 16 առարկաներից հանրապետական փուլին մասնակցել է մոտ 1700 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների են արժանացել 62 աշակերտ, երկրորդ կարգի` 120, իսկ երրորդ` 156 աշակերտ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]