Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԽ պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները

ԵԽ պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի  ներկա փուլի 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում, Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներից կազմված պատվիրակությունը՝ Դեյվիդ Մաքալիստերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) մայիսի 24-25-ը կլինի Հայաստանում: Եվրոպական խորհրդարանի 8 պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի  ներկա փուլի արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից:

Այցի ընթացքում պատգամավորները հանդիպումներ կունենան Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կայցելեն Եվրամիության կողմից ֆինանսավորվող Երևանի Տարածաշրջանային թիվ 1 քոլեջ: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակությունը հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]