Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրոպայի լիգայի եզրափակիչի «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ

Եվրոպայի լիգայի եզրափակիչի «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմն այսօր կընդունի եվրոպական հեղինակավոր մրցաշարերից մեկի` Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որտեղ գավաթի համար պայքարում են հոլանդական «Այաքս»-ը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի 5 ամենաարագ աճ գրանցող մայրաքաղաքներից մեկի` Ստոկհոլմի «Friends Arena»-ն տեղավորում է 50 հազար երկրպագու: Հանդիպման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ կհարգեն նախօրեին Մանչեսթեր քաղաքում ահաբեկչության զոհերի հիշատակը: Այս խաղի ֆավորիտներն, ըստ բուքմեյքերների, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներն են:

«Այաքս»-ը եվրագավաթների եզրափակիչներում հանդես է եկել վերջին անգամ հեռավոր 1996 թվականին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գավաթների շարքում բացակայում է Եվրոպայի լիգայի գավաթը: Այս հանդիպման հաղթողը իրավունք կստանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանին:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]