1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

ԵՐԵՎԱՆ, 23  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում մայիսի 16-ից 18-ը կայացած Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսում Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2017 թ. մայիսի 16-ից 18-ը Ավստրիայի Հանրապետություն Սանկտ Յոհանն իմ Պոնգաու քաղաքում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի եվրոպական 47 և այլ տարածաշրջանների 6 անդամ երկրների, ինչպես և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 170 բարձրաստիճան պատվիրակներ: 

Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, որը հանդես եկավ նաև բացման խոսքով: Հանդես եկան Ավստրիայի ներկայացուցիչը և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը, Եվրոպոլի գործադիր տնօրենի տեղակալ Ուիլ վան Գեմերթը, անդամ երկրների մի շարք ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի օրակարգի առաջնային հարցերից մեկը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում երկու թափուր տեղերի ընտրության անցկացումն էր, որի համար հայտ էին ներկայացրել մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը: Քվեարկությունների արդյունքում Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ ընտրվեցին Հայաստանը և Ավստրիան: 
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է լինելու Ինտերպոլի եվրոպական կոմիտեում, որը հանդիսանում է կազմակերպության կարևոր կառույցներից մեկը և որը ոչ միայն եվրոպական տարածաշրջանի, այլ նաև ողջ կազմակերպության գործունեության քաղաքականության նախաձեռնող, իրականացվելիք գործողությունների նախանշող և որոշումներ ընդունող հիմնական մարմին է:
Հայաստանի Ինտերպոլի եվրոպական կոմիտեում 2005-ից հետո արդեն իսկ երկրոդ անգամ ընտրվելու չափանիշն ու պայմանը միջազգային ասպարեզում հանցավորության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության դերն է, ինչպես նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի բարձր վարկանիշը: 
Առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում ներկայացված է լինելու ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանի:
Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար կարևոր և սպառնալիք ներկայացնող հանցավորության ոլորտներին, մասնավորապես՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, սահմանային անվտանգության վերահսկողությանը և այլն:
Կոնֆերանսի հիմնական և առաջնային քննարկումներից մեկը նվիրված էր Եվրոպայի տարածաշրջանի համար հատուկ ռազմավարության մշակմանը, երկրների միջև ոստիկանական համագործակցությանը, փոխըմբռնման ու վստահության հաստատմանը, ինչը շատ կարևոր են մարդկությանը սպառնացող վտանգներին դիմակայելու համար:
Անդրադառնալով ԱԿԲ-ների համար մշակված նոր ստանդարտներին, ընդգծվեց, որ դրանց կատարումը որակական նոր մակարդակ է ապահովելու ոստիկանական միջազգային համագործակցության բնագավառում: Անդամ երկրներին կոչ արվեց ավելի արդյունավետորեն օգտագործել ԱԿԲ-երի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները և հնարավորությունները, որպեսզի ազգային ոստիկանության ծառայությունները առավելագույնս օգտվեն Ինտերպոլի մասնագիտական անհաժեշտ օժանդակությունից: 
Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում հավանության արժանացավ և ընդունվեց Ինտերպոլի եվրոպական կոմիտեի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբի Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանի համար ռազմավարական պլանի հիման վրա կազմված 2017-2020 թթ. գործունեության պլանը: 
Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ և ծավալվեցին քննարկումներ: Քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին 3 առաջարկություններ: 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը գործնական հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոքի, Գլխավոր քարտուղարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես և Ավստրիայի, Կիպրոսի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]