Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միշել Տեր Զաքարյանը պայմանագիր է կնքել «Մոնպելյե»-ի հետ

Միշել Տեր Զաքարյանը պայմանագիր է կնքել «Մոնպելյե»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի մարզիչ Միշել Տեր Զաքարյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Մոնպելյե» ակումբի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տեր Զաքարյանի հետ ակումբին են միացել նաև նրա մարզչական շտաբի անդամները, ովքեր նրա հետ աշխատում էին նաև «Ռեյմս»-ում: Վերջինս նրա գլխավորությամբ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

«Մոնպելյե»-ն Ֆրանսիայի բարձրագույն խմբի արդեն ավարտված առաջնությունն ավարտել է 15-րդ տեղում:

Տեր Զաքարյանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 18-ին Երևանում: Որպես ֆուտբոլիստ 1980-1988 թվականներին հանդես է եկել ֆրանսիական «Նանտ»-ում, 1988-1997 թթ.-ին՝ «Մոնպելյե»-ում:

Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Նանտ»-ը, «Կլերմոն»-ը և «Ռեյմս»-ը:   

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 5 հանդիպում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]